ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հռչակագիր - Վրաստանը անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի լիդերները, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտին ընդունել են հռչակագիր, որտեղ մեկ անգամ ևս հաստատել են, որ Վրաստանը անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:
Փաստաթղթում նշված է նաև, որ այս առաջընթացի անբաժան մասն է անդամության ռազմավարական ծրագիրը, MAP-ը:
«Վրաստանը մեկ անգամ ևս հաստատել է, որ նրա ձգտումը ՆԱՏՕ-ի անդամությանը երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է, որին աջակցում է վրաց հասարակությունը և այն գրված է Վրաստանի նոր սահմանադրությունում: Դաշնակիցները մեկ անգամ ևս հաստատել են, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովին ընդունած որոշումը, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ: Նրանք ողջունում են 2008 թվականից հետո Վրաստանի կողմից գրանցած հաջողությունները»,-ասված է հռչակագրի 6-րդ հոդվածում:
Դաշնակիցները մեկ անգամ ևս ողջունում են Վրաստանի կողմից բարեփոխումների տեսանկյունից գրանցած կարևոր հաջողությունները, որը նրանց խոսքերով պետք է շարունակվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan