ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնում ավարտվել է դիտորդ-վերահսկիչների միջազգային դասընթացը
ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնում ավարտվել է դիտորդ-վերահսկիչների միջազգային դասընթացը

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) ավարտվել է Դիտորդ-վերահսկիչների միջազգային դասընթացը (IOCT):

Ըստ Պաշտպանության նախարարության՝ դասընթացը, որին մասնակցել են հինգ երկրների 14 ներկայացուցիչներ, անցկացվել է երկու փուլով։ Տեսական մասում վերապատրաստվողները ծանոթացան դիտորդ-վերահսկիչի գործառույթներին ու պարտականություններին, ինչպես նաև գործառնական միջավայրի փոփոխականներին և հետգործողությունների ստուգատեսի անցկացման մեթոդներին։

Զինվորականները գործնական փուլն անցել են Նորիոյի ուսումնավարժական բազայում, որտեղ կուրսանտները հնարավորություն են ունեցել ստեղծել ուսումնավարժական գծեր և դիտարկել դասակի չափի իրական ստորաբաժանում։ Հնգօրյա դասընթացը վարում էին լիտվացի սպաները վրացի հրահանգիչների հետ միասին։

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի հրամանատար, գնդապետ Դավիթ Գագուան շնորհավորել է ուսումնավարժներին դասընթացն անցնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ JTEC-ում միջոցառման ավարտին շրջանավարտներին հանձնվեցին վկայականներ։