ՆԱՏՕ-ի շտաբկայանի մոտ այլ պետությունների դրոշների համար կան տեղեր. Ենս Ստոլտենբերգ
NATO-ի դռները բաց են նոր անդամների համար,-այս հայտարարությունը Հյուսիս Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը արել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
«NATO-ի դռները բաց են նոր անդամների համար, սակայն դրա համար պետք է կատարել մեծ աշխատանք: Դաշնակիցներին միավորում է ոչ միայն համատեղ հետաքրքրությունները, այլ միավորում է միասնական արժեքները: Այն երկրները, որոնք ունեն ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկություն, պետք է ապացուցեն, որ կիսում են այդ արժեքները: Ես հպարտ եմ, որ այս պահին ՆԱՏՕ-ի շտաբկայանի մոտ ծածանվում է Մոնտենեգրոյի դրոշը, և ցանկանում եմ նշել, որ այնտեղ տեղ կա նաև այլ դրոշների համար»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքերով Մակեդոնիան դաշինքին անդամագրվելու նպատակով պետք է կատարի մի քանի պահանջ, այդ թվում պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ և մեծացնի ռազմական բյուջեն:
Ստոլտենբերգը Սկոպյեում հանդիպում է ունեցել Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հետ և դրական գնահատել Մակեդոնիայի իշխանությունների կողմից նախաձեռնած բարեփոխումների պլանը: Նա ողջունել է նաև պետական լեզվի մասին նոր օրենքի ընդունումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև Մակեդոնիայի և Բուլղարիայի միջև ձևակերպված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan