NATO-ն Սկրիպալին թունավորելու պատճառով վերանայելու է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ
NATO-ն Սկրիպալին թունավորելու պատճառով վերանայելու է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ,-այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը արել է գերմանական մամուլի հետ հարցազրույցի ժամանակ: Ստոլտենբերգի խոսքերով, Մոսկվայի ագրեսիվ և անկանխատեսելի գործողությունների պատճառով, Դաշինքը մեծացնելու է իր պաշտպանական ներուժը:
Ստոլտենբերգն ակնկալում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դաշինքի անդամ մյուս երկրների ղեկավարներն իրենց նախկին որոշումները կվերանայեն արդեն հաջորդ գագաթնաժողովի ժամանակ՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջուկային զինանոցի հնարավոր աճը:
«Մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած պահին, եթե դաշինքի անդամի վրա հարձակվեն: Մենք ցանկանում ենք զսպման վստահելի քաղաքականություն: Մենք պատերազմ չենք ցանկանում: Մեր նպատակն է դեէսկալացիան»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ վտանգ կա, որ Ռուսաստանն աստիճանաբար կսկսի շարժվել դեպի միջուկային զենքի կիրառում: Այս պատճառով ՆԱՏՕ-ն պետք է բարելավի պաշտպանական պատրաստվածությունը: «Ռուսաստանը դառնում է առավել անկանխատեսելի և առավել ագրեսիվ»,- նշել է նա:
Այդուհանդերձ, դաշինքը պատրաստվում է ՆԱՏՕ-ի Խորհորդ-Ռուսաստան ձևաչափով հաջորդ հանդիպմանը, որի օրակարգ կարող է մտնել հիբրիդային պատերազմի թեման, նշել է Ստոլտենբերգը:
Հեղինակ -
Edgar Barsegyan