Հյուսիսատլանտյան դաշինքը տարածում է Ամանորյա շնորհավորական ուղերձ:
Տեսագրությունում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ միասին, կազմակերպության աշխատակիցները դաշնակից և գործընկեր երկրների Նոր տարին շնորհավորում են տարբեր լեզուներով:
«Բոլորը մեկի համար և մեկը՝ բոլորի համար: Մենք միասին հզորացնում ենք մեր պաշտպանունակությունը, պայքարում ենք ահաբեկչության դեմ, համագործակցում աշխարհում մեր գործընկերների հետ: ՆԱՏՕ-ն 29 երկիր է, որոնք մեկ բռունցք են կազմում: Մենք ՆԱՏՕ-ն ենք: Դաշինքի օգնությամբ, մենք հպարտությամբ ենք նայում անցյալին և հավատով՝ ապագային: Մաղթում ենք բոլորիդ երջանիկ և խաղաղ Նոր տարի»,- ասվում է տեսաուղերձում: