ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Վրաստանին, դաշինքի դռները բաց են նոր անդամների համար. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Վրաստանին, դաշինքի դռները բաց են նոր անդամների համար. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է ասպիրանտ երկրների, այդ  թվում Վրաստանի Եվրաատլանտյան տարածք ինտեգրվելուն: Այս հայտարարությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը արել է Վարշավայում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալու ժամանակ:

Ենս Ստոլտենբերգի հայտարարությամբ, դաշինքի բաց դռների քաղաքականությունը լինելու է հիմնական հարցերից մեկը, որը դաշնակիցները քննարկելու են հուլիսին, Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն ուժեղացնելու է Վրաստանին պրակտիկ աջակցությունը, ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը լինելու է հիմնական հարցերից մեկը, որը քննարկելու ենք Բրյուսելում: Մենք անցած տարի հաստատել ենք մեր բաց դռների քաղաքականությունը, երբ Մոնտենեգրոն դարձավ դաշինքի 29-րդ անդամը: Աջակցում ենք այլ երկրներին Եվրաատլանտյան տարածք ինտեգրվելուն»,-հայտարարել է Ենս Ստոլտենբերգը: