ՆԱՏՕ–ն հաստատել է իր պաշտոնական հիմնը
ՆԱՏՕ–ն հաստատել է իր պաշտոնական հիմնը

ՆԱՏՕ–ն, պատմության մեջ առաջին անգամ, հաստատել է իր պաշտոնական հիմնը։ Ստեղծագործության հեղինակը Լյուքսեմբուրգի զինվորական նվագախմբի դիրիժոր Անդրե Ռեյխլինգն է։ Այս մասին հաղորդում է ՆԱՏՕ–ի մամլո ծառայությունը։

Հիմնը գրվել է հատուկ ՆԱՏՕ–ի քառասուն ամյակի կապակցությամբ՝ 1989 թվականին։ Այդ ժամանակվանից այն հնչել է միության տարբեր միջոցառումների ժամանակ։

Հյուսիս–ատլանտյան խորհրդի կողմից հաստատված ՆԱՏՕ–ի հիմնը բառեր չունի և կատարվում է քսան երաժշտական գործիքներով՝ պիկկոլո, ֆլեյտա, հոբոյ, երեք կլարնետ, երեք սաքսոֆոն, երկու կորնետ, երկու շեփոր, փող, բարիտոն–փող, երեք տրոմբոն, տուբա և թմբուկ։