ՆԱՏՕ-ն արտաքսելու է Ռուսաստանի մշտական ներկայացուցչության յոթ աշխատակցի
ՆԱՏՕ-ն Սերգեյ Սկրիպալի գործի առնչությամբ, արտաքսելու է Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության յոթ աշխատակցի: Այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
Բացի այդ, ՆԱՏՕ-ն 30-ից մինչև 20-ն է կրճատել ռուսական դիվանագիտական առաքելության անդամների քանակը: Դաշինքում ավարտվել է նաև երեք ռուս դիվանագետների հավատարմագրման հարցը:
Ենս Սթոլթենբերգը նշում է, որ ռուս դիվանագետների արտաքսումը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների քաղաքականությունը: