ՆԱՏՕ-ի մինիստերիալին խոսելու են Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի և Վրաստանի կողմից ունեցած առաջընթացի մասին
ՆԱՏՕ-ի մինիստերիալին զրուցելու ենք Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի և Վրաստանի կողմից ունեցած առաջընթացի մասին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Բրյուսելում անցկացված մամլո ասուլիսին:
Ենս Սթոլթենբերգի խոսքով, արտաքին գործերի նախարարի հանդիպմանը խոսքը լինելու է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին և նախարարները քննարկելու են Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումները:
«Բոլոր պետություններն ունեն իրավունք, որ անկախ կերպով սահմանեն սեփական ուղին: Դա վերաբերում է նաև անվտանգության հարցերին»,- ասել է Սթոլթենբերգը:
Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի մինիստերիալի նախապատրաստական փուլն է: