ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալին քննարկում են դաշինքի «խափանման և պաշտպանության ռազմավարությունը»
ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալին քննարկում են դաշինքի «խափանման և պաշտպանության ռազմավարությունը»:
Մինիստերիալի վերջին օրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անդամ երկրները քննարկում են, թե ինչ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ զորքերի պատրաստվածության բարձրացման համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, անհրաժեշտ է մեծացնել պաշտպանության ֆինանսավորումը և այդ տեսանկյունից դաշինքի անդամները առաջընթաց են արձանագրել, սակայն պետք է անել ավելին:
Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկման հիմնական թեմաներից մեկը, Ռուսաստանի պայմանական և միջուկային հրթիռային ծրագիրն է:
Ստոլտենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ի անդամները ունեն ընդհանուր դիրքորոշում, որ Ռուսաստանը խախտել է «միջուկային ուժերի միջազգային համաձայնագիրը»:
Յենս Ստոլտենբերգը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է զինվածության վերահսկմանը և զինաթափմանը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո, խորհուրդը հանդիպում կանցկացնի «հստակ աջակցություն» առաքելությանը մասնակցող գործընկեր երկրների և հավանական գործընկեր երկրների հետ:
Մինիստերիալին մասնակցում է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: