ՆԱՏՕ-ի նոր գլխավոր պլանը նպատակ ունի զսպել Ռուսաստանի հավանական հարձակումը Սև և Բալթիկ ծովերում

12:46, 21.10.2021

ՆԱՏՕ-ն կհաստատի Ռուսաստանի կողմից սպասվող սպառնալիքը զսպելու գլխավոր ծրագիրը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնում են ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ու դիվանագետները, Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարներն այսօր կընդունեն գլխավոր պլան, որը կծառայի որպես պաշտպանություն՝ տարբեր ճակատներում Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ռազմավարությունն այս փուլում գաղտնի է, սակայն հայտնի է, որ այն առանձին է տարածաշրջանային պաշտպանական ծրագրից և նպատակ ունի նախապատրաստել ՆԱՏՕ-ին Բալթիկ և Սև ծովերում ռուսական հնարավոր հարձակման, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ:

Նմանատիպ