ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար – Ռուսաստանը ՆԱՏՕ-ին ոչ պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել, մենք նույնպես պատասխան ենք ուղարկել, ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, և մեր գործունեությունը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի որևէ մասի համար

20:06, 30.09.2026
«Կարող եմ հաստատել, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին ոչ պաշտոնական փաստաթուղթ (non-paper) է ուղարկել, և մենք նույնպես պատասխան ենք հղել, որում նշել ենք, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, և մեր որևէ գործունեություն կամ ռազմական վարժանք սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի որևէ մասի համար», – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարտը։
Տեղեկությունը տարածում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում՝ ցանկացած անպատասխանատու միջուկային հռետորաբանություն», – նշել է Հարտը։
ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարի հայտարարությամբ՝ դաշինքը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում իր չհրահրված պատերազմը։
«Ռուսաստանի կողմից հիբրիդային մարտավարության կիրառումը հուսահատության նշան է, սակայն դա չի կարող ստիպել մեզ հրաժարվել Ուկրաինային աջակցելուց։ Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է դաշինքի անդամ երկրների տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար, և շարունակում ենք մնալ ուժեղ, պատրաստված և ունակ՝ դիմակայելու ցանկացած սպառնալիքի», – ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ «եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը, Ռուսաստանը պատրաստ կլինի կիրառել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենք»։

Նմանատիպ