ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի մանդատը երկարաձգել են մինչև 2022 թվականը: Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, որը տարածել են այսօր:
«Դաշնակիցները որոշել են, որ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի մանդատը երկարաձգվելու է մինչև 2022 թվականի սեպտեմբերը: Դաշնակիցները աջակցություն են հայտնել գլխավոր քարտուղարի աշխատանքի նկատմամբ, որն ուղղված է ՆԱՏՕ-ի ադապտացմանը և արդիականացմանը»,- ասվում է հայտարարությունում: