ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մարտի 24-25-ին ժամանելու է Վրաստան:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Սթոլթենբերգը Թիլիսի է ժամանելու վաղը: Պաշտոնական հանդիպումներն սկսելու է մարտի 5-ին:
Մարտի 25-ին, երկուշաբթի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կառավարության վարչությունում հանդիպելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին, որից հետո մամուլի համար կարվեն համատեղ հայտարարություններ:
Նախատեսված է նաև Ենս Սթոլթենբերգի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Այցի շրջանակներում, Ենս Սթոլթենբերգը այցելելու է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժության և գնահատման կենտրոն: