ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների, այդ թվում Վրաստանի համար. Մադլեն Օլբրայթ
ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների, այդ թվում Վրաստանի համար: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը արել է Պրահայում, որտեղ նա ներկա է հյուսիսատլանտյան դաշինքին ՝ Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի անդամագրության 20 ամյակին նվիրված միջոցառմանը:
Լրատվությունը տարածում է «ռադիո Պրահան»: Մադլեն Օլբրայթի խոսքով, Վրաստանը և ՈՒկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամներ, երբ նրանք պատրաստ կլինեն:
Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ է դառել 1999 թվականի մարտի 12-ին: Նա դաշինքին անդամագրվել է Լեհաստանի և Հունգարիայի հետ միասին: Այդ կապակցությամբ Պրահայում ընթանում է անվտանգության կոնֆերանս: Այսօր երեկոյան ծրագրված է նաև «գալա երեկո», որտեղ «Վիշեգրադի խմբի» անդամ երկրների լիդերներին հյուրընկալելու է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan