ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունները կսկսվեն հաջորդ շաբաթ, որոնք կհյուրընկալվեն Նիդեռլանդներում
ՆԱՏՕ-ի տարեկան միջուկային զորավարժությունները, որոնք կրում են Steadfast Noon անվանումը, կմեկնարկեն հաջորդ շաբաթ։ Վարժանքների հյուրընկալող երկիրն է Նիդերլանդները։ Զորավարժություններին կմասնակցեն 14 երկրներից 71 միավոր ավիացիա։
Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն, այս վարժանքները հստակ ուղերձ են ցանկացած հնարավոր հակառակորդին, որ «մենք կարող ենք և կպաշտպանենք բոլոր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից»։
«Մենք պետք է դա անենք, քանի որ դա օգնում է երաշխավորել, որ մեր միջուկային զսպման հնարավորությունները մնում են հնարավորինս հուսալի, անվտանգ և արդյունավետ», – հավելել է Ռուտեն։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության տնօրեն Ջիմ Ստոքսը Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ Steadfast Noon զորավարժությունները ռեժիմային բնույթ ունեն և չեն առնչվում աշխարհում ընթացող որևէ կոնկրետ իրադարձության։
Զորավարժությունների հիմնական մասը կանցկացվի Նիդերլանդների Վոլկելի ավիաբազայում, սակայն վարժանքներ կանցկացվեն նաև Բելգիայում, Միացյալ Թագավորությունում և Դանիայում գտնվող ավիաբազաներում։