ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում
ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում

ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-8-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ռյուտեն շնորհակալություն է հայտնել Թուրքիային այս կարևոր հանդիպումը հյուրընկալելու համար։

«Թուրքիան ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից է եղել և անգնահատելի ներդրում է ունեցել մեր ընդհանուր անվտանգության գործում։ Մեր հաջորդ գագաթնաժողովում առաջնորդները կշարունակեն աշխատել ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ և արդար դաշինք դարձնելու ուղղությամբ, որը պատրաստ կլինի արձագանքել մեր անվտանգությանը սպառնացող կարևոր մարտահրավերներին», – ասել է Ռյուտեն։

Սա կլինի ՆԱՏՕ-ի երկրորդ գագաթնաժողովը, որը հյուրընկալում է Թուրքիան։ 2004 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Ստամբուլում։