ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, պետք է լուրջ քննարկվի Վրաստանի հետ համագործակցության ուժեղացման հարցը
Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդայի հայտարարությամբ, հուլիսին ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, պետք է լուրջ քննարկվի Վրաստանի և ՈՒկրաինայի հետ համագործակցության ուժեղացման հարցը:
Դուդայի խոսքերով, բաց դռների քաղաքականությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքի արտաքին քաղաքականության հիմնական մասնիկն է: Նշված հայտարարությունը Լեհաստանի առաջնորդը արել է Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալու ժամանակ:
Վարշավայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալու ժամանակ, Վրաստանի Եվրաատլանտյան տարածք ինտեգրմանը, աջակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքերով, դաշինքի բաց դռների քաղաքականությունը լինելու է հիմնական հարցերից մեկը, որը դաշնակիցները քննարկելու են հուլիսին, Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan