ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալի շրջանակներում նախատեսված հանդիպումը վկայում է, որքան կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանը ՆԱՏՕ-ի քաղաքական օրակարգում
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալի շրջանակներում նախատեսված հանդիպումը վկայում է, որքան կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանը ՆԱՏՕ-ի քաղաքական օրակարգում

Վրաստանի և Ուկրաինայի հետ Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը, որը անցկացվելու է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալի շրջանակներում, հաստատում է, որքան կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանը ՆԱՏՕ-ի քաղաքական օրակարգում,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, հանդիպումը առանձնահատուկ նշանակություն է ստանում այն ֆոնին, երբ միջազգային համադաշնության ուշադրությունը սևեռված է Սև ծովի տարածաշրջանին և բնական է, դրա ընթացքում քննարկվելու է տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրը:

Ինչպես նշել է Զալկալիանին, հանդիպման քննարկելու են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետ կապված հարցերի ամբողջ սպեկտրը:

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում բացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի մինիստերիալը: Մինիստերիալի շրջանակներում, այսօր անցկացվելու է Հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) հանդիպումը Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ: