ՆԱՏՕ-ի առաջնորդների առջև ելույթ ունենալիս կասեմ, որ Վրաստանը ունի մեծ առաջընթաց. Պաոլո Ալի

Վստահ ենք, որ Վրաստանը որքան հնարավոր է շուտ պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին՝ Առաջին ալիքի հետ բացառիկ հարցազրույցում:

Պաոլո Ալիի հայտարարությամբ, նա Վրաստանի մասին խոսելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, իր ելույթի ժամանակ, հուլիսի 11-ին:

«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները ճանաչում են Վրաստանի ունեցած առաջընթացը: Վրաստանն ունի հիանալի առաջընթաց և այդ առաջընթացը գնահատելի է: Վրաստանի մասին խոսելու եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ նախատեսված է իմ խոսքով ելույթը, հուլիսի 11-ին: Կընդգծեմ Վրաստանի կողմից անցկացված բարեփոխումները և ձեր երկրի ապագա անդամակցությունը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կայուն աջակցում է այդ գործընթացին: Մենք բազմիցս գտնվել ենք Վրաստանում: Ամառային նստաշրջանն անցկացրել ենք Վրաստանում: Վստահ ենք, որ Վրաստանը որքան հնարավոր է շուտ պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք ասում ենք, որ Վրաստանը կատարել է բոլոր պարտականությունները:

Վրաստանի անդամակցությունից հետո, Վրաստանի երկու շրջանների Ռուսաստանի կողմից օկուպացիան ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի առնչությամբ ծնում է հարցեր: Ես չգիտեմ, ինչ կգրվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում: Մենք սպասում ենք առաջնորդների համաձայնությանը և վերջնական տեքստին»,- հայտարարել  Պաոլո Ալին: