ՆԱՏՕ-ն քննարկում է Վրաստանի հետ էլ ավելի մերձեցման հնարավորություններ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն քննարկում է Վրաստանի հետ էլ ավելի մերձեցման հնարավորություններ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի մինիստերիալին քննարկելու են  ասպիրանտ երկրներին աջակցելու հարցը,-այս մասին Հյուսիս Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Յենս Ստոլտենբերգի խոսքերով դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները այս հարցը քննարկելու են չորեքշաբթի:

«Մինիստերիալը ավարտվելու է ՆԱՏՕ-ի բաց  դռների քաղաքականության մասին քննարկումներով: Ինչպես մեզ ցույց է տալիս Մոնտենեգրոյի դաշինքին անդամակցությունը, ՆԱՏՕ-ին անդամագրվել կարող են բոլոր այն երկրները, որոնք հասնում են իրական հաջողությունների»,- ասել է քարտուղարը:

Ստոլտենբերգը խոսել է նաև կայանալիք Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի մասին և նշել, որ Վրաստանը դաշինքի վստահելի գործընկերն է:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների մինիստերիալը բացվելու է վաղը: