National Geographic-ը 2018 թվականին անպայման այցելելու երկրների միջև անվանել է նաև Վրաստանը
National Geographic պարբերականը 2018 թվականին անպայման այցելելու երկրների միջև անվանել է նաև Վրաստանը: Հոդվածի հեղինակները 21 երկրի միջև Վրաստանին հատկացրել են պատվավոր երրորդ հորիզոնականը:
Հեղինակները առանձնահատուկ ընդգծել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող բաղանիսները, վրացական ավանդական ուտեստները և տեղացիների հյուրընկալությունը: Հոդվածում ասված է նաև, որ զարգացումը Վրաստանի մայրաքաղաքի արտաքին տեսքը փոխում է արագ տեմպերով:
«Զգացեք հին Թբիլիսիի իսկական շարմը, համտեսեք լավագույն խինկալին և տեղացիների առանձնահատուկ հյուրընկալությունը, որը քաղաքը դարձնում է գրավիչ»,-այսպես են գնահատել Թբիլիսին հոդվածի հեղինակները:
Վրաստանի հետ միասին այս ցուցակում հայտնվել են նաև՝ Ավստրալիան, Մեքսիկան, Հավայան Կղզիները, Շվեյցարիան, Իռլանդիան և այլ երկրներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan