Նաթիա Թուրնավան Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ուղիղ ավիափոխադրման և զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերականգնման հարցը
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուս Մաշկևիչի հետ քննարկել է երկրների միջև անվտանգ միջանցքի շրջանակներում ուղիղ ավիափոխադրման և զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերականգնման հարցերը:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն և զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:
Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Վրաստանում նկատվել է լեհ զբոսաշրջիկների քանակի աճ, որին նպաստել է Լեհաստանի մի քանի քաղաքի հետ ուղիղ ավիափոխադրումը:
Նաթիա Թուրնավան հույս է հայտնել, որ Լեհաստանը կլինի այն երկրներից մեկը, որտեղ Վրաստանը կընդունի զբոսաշրջիկների:
Իր հերթին, Լեհաստանի դեսպանը ուշադրություն է դարձրել «կովիդ 19»-ի դեմ պայքարում Վրաստանի կառավարության հաջող գործողությունների վրա և նշել, որ այս ամենը շեշտում է Վրաստանի որպես անվտանգ ուղղության դիրքերը:
Հանդիպմանը հույս են հայտնել, որ Վրաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը գնալով կխորանա:
Տեղեկությունը տարածել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: