Նաթիա Թուրնավան հյուրանոցներին կոչ է անում ամանորի ժամանակաշրջանում պաշտպանել գոյություն ունեցող սահմանափակումները
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար, Նաթիա Թուրնավան զբոսաշրջության ոլորտին, հատկապես հյուրանոցներին, կոչ է անում պահպանել նոր տարվա ընթացքում սահմանված սահմանափակումները: Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նախարարը հայտարարել է, որ զբոսաշրջության ազգային վարչության կողմից նախազգուշացումը գրավոր կերպով ուղարկվել է բոլոր հյուրանոցներին:
«Նոր տարի է գալիս: Բնականաբար, դրան է պատրաստվում նաև մեր տուրիստական արդյունաբերությունը, որտեղ սահմանափակումները չեն տարածվել: Բայց հիշեցնեմ բոլորին, սա հատկապես վերաբերում է հյուրանոցներին, որ գոյություն ունեն կառավարության կողմից սահմանված սահմանափակումներ: Սա «մեկուսացման և կարանտինի մասին» Վրաստանի կառավարության մայիսի 23-ի թիվ 322 որոշումն է, համաձայն որի, արգելվում են հանդիսատեսի ներկայությամբ մշակութային միջոցառումները»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Ուստի Նատիա Թուրնավան հիշեցնում է բոլոր այն հյուրանոցներին, որոնք նոր տարվա ընթացքում հյուրեր են ընդունելու, որ պետք է խստորեն պաշտպանեն առկա սահմանափակումները: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, այդ կանոնակարգերի պահպանումը հատկապես կարևոր է կետային սահմանափակումների պայմաններում, վարակի տարածման առումով դրական միտման ֆոնին:
«Այս նախազգուշացումը գրավոր կերպով ուղարկվել է մեր զբոսաշրջության վարչակազմի կողմից բոլոր հյուրանոցներին, և մենք բոլորին կոչ ենք անում շատ լուրջ ընդունել այս հարցը», – ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը: