Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Այս մասին ասվում է գերատեսչության կողմից տարածած հայտարարության մեջ: Ըստ նրանց, պատճառը կովիդվարակվածի հետ սերտ շփումն է:
«Կովիդվարակվածի հետ սերտ կապի պատճառով, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան անցել է ինքնամեկուսացման մեջ: Այս փուլում նրա մոտ «կովիդ 19»-ին բնորոշ ախտանիշներ չեն նկատվում և նա իրեն լավ է զգում»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: