Նաթիա Թուրնավա. «Ֆրոնտերան» մեզ համար կարևոր է որպես ամերիկյան բիզնես և վստահ եմ, որ շուտով մենք փոխադարձ համաձայնության կգանք
Նաթիա Թուրնավա. «Ֆրոնտերան» մեզ համար կարևոր է որպես ամերիկյան բիզնես և վստահ եմ, որ շուտով մենք փոխադարձ համաձայնության կգանք

Ինչ վերաբերում է այսօր տարածված կեղծ տեղեկատվությանը, ես կցանկանայի կոչ անել այն ալիքներին, որոնք ժամանակ առ ժամանակ յուրացնում են չստուգված տեղեկություններ, անպայման ստուգեն, թե ովքեր են իրենց հարցվողները, որպեսզի նրանք չհայտնվեն նույն խայտառակության մեջ, ինչպես այսօր, – ասում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ ամերիկյան «Ֆրոնտերա» ընկերության նախկին մենեջերի անունից առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, իբր վրացական կողմը խոչընդոտում է «Ֆրոնտերայի» գործունեությունը:

«Այսօր ամերիկյան «Ֆրոնտերա» ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ֆրոնտերայի» անունից հանդես եկող պարոնայք ընդհանրապես չեն ներկայացնում այս ընկերությունը: Ուստի ես կոչ եմ անում բոլորին հանգիստ վերստուգել տեղեկատվությունը և խուսափել շահարկումներից:

Չնայած մենք իսկապես արբիտրաժային վեճ ունեինք ամերիկյան «Ֆրոնտերայի» հետ, այդ ժամանակվանից ի վեր մենք բավականին կառուցողականորեն ենք համագործակցում: Մեր հիմնական պահանջներից մեկն այն է, որ «Ֆրոնտերան» հաշվի առնի աշխատակիցների նկատմաբ առկա աշխատավարձերի պարտքերը: «Ֆրոնտերան» մեզ համար կարևոր է որպես ամերիկյան բիզնես և շատ շուտով, ես վստահ եմ, որ մենք փոխադարձ համաձայնության կգանք», – ասաց Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: