Նատալյա Սաբանաձեի հայտարարության մեջ կա մատնանշում և ես գտնում եմ, որ կարևորը Վրաստանի եվրոպական ապագայի ապահովումն է. Սալոմե Սամադաշվիլի
Որքան լսեցի, տիկին Սաբանաձեն դիմում է գրել ու հրաժարական տվել: Նրա հայտարարության մեջ կա մատնանշում և ես գտնում եմ, որ կարևորը Վրաստանի եվրոպական ապագայի ապահովումն է, – այս մասին մեկնաբանելով Նատալյա Սաբանաձեի հրաժարականը, հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Սալոմե Սամադաշվիլին:
«Եվրամիությունում Վրաստանի դեսպանը բարդ քաղաքական ֆոնին և այն ժամանակ, երբ իշխանությունները տապալեցին Եվրամիության կողմից միջնորդական գործընթացը և ինչպես ասում են մեր եվրոպացի գործըկեները, հրաժարվեցին եվրոպացիների մեկնած ձեռքից, այս ֆոնին դեսպանի հրաժարականը վառ նշան է, որ ոչ մեկ չպետք է պատրանք ունենա այն կապակցությամբ, որ «Վրացական երազանքի» իրական քաղաքականությունն է` մեր երկիրը տարանջատել Եվրոպայից և եվրոպական ապագան մտցնել փակուղի», – հայտարարել է Սամադաշվիլին:
Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար, Նատալյա Սաբանաձեն հրաժարական է տվել: Այս մասին Սաբանաձեն գրել է սոցիալական ցանցում: