Վրաստանի համար այցեգրային ռեժիմի դադարեցման հարցը  չի քննարկվելու. Նատալյա Սաբանաձե
Վրաստանի համար այցեգրային ռեժիմի դադարեցման հարցը  չի քննարկվելու. Նատալյա Սաբանաձե

Բելգիայի թագավորությունում և Լուքսեմբուրգում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար Նատալյա Սաբանաձեի հայտարարությամբ, Վրաստանի համար այցեգրային ռեժիմի դադարեցման հարցը  չի քննարկվելու:

Սաբանաձեն առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիության հանձնաժողովում քննարկելու են 2017թ. դեկտեմբերի 20-ի հաշվետվությունը, սակայն դա չի վերաբերելու Վրաստանին:

«Տեղի է ունենալու պլանավորված քննարկում, այստեղ տագնապալի բան չկա: Խոսքը վերաբերում է հանձնաժողովի հաշվետվությանը, մի շարք երկրների հետ անայցագրային ռեժիմի ընթացքին: Վրաստանի հետ կապված տարածվել է սխալ լրատվություն, և այդ տեսանկյունից Վրաստանի համար այցեգրային ռեժիմի դադարեցման հարցը  չի քննարկվելու:

Սակայն ցանկանում եմ նշել, որ Վրաստանը պետք է շարունակի կատարել ստանձնած պարտավորությունները և կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիները չխախտեն անայցագրային ռեժիմի նորմերը»,- ասել է Նատալյա Սաբանաձեն: