«Նամախվանի» ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման համար հայտարարվել է 9-12 ամիս ժամկետով մորատորիում
«Նամախվանի» ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման համար հայտարարվել է 9-12 ամիս ժամկետով մորատորիում

Վրաստանի կառավարության որոշմամբ հայտարարվել է «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման մորատորիում` 9-12 ամիս ժամկետով, մինչև բնապահպանական, երկրաբանական և սեյսմոլոգիական հետազոտությունների վերանայումը և վերահիմնավորումը:

Սա Վրաստանի կառավարության կողմից ընդունված որոշումներից մեկն է՝ «Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման շուրջ ընթացիկ գործընթացների հետ կապված, որն այսօր հրապարակվել է Վրաստանի կառավարության վարչության կողմից:

«Այս փուլում ընկերությունը կշարունակի միայն ենթակառուցվածքների ոլորտում ծրագրի առաջին փուլի նախապատրաստական ​​աշխատանքները` ընթացիկ շինարարության թույլտվության շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ: