«Նամախվան ՀԷԿ»-ի շինարարության դեմ ցույցի մասնակիցները երթով գնում են դեպի Ազատության հրապարակ
«Նամախվան ՀԷԿ»-ի շինարարության դեմ ցույցի մասնակիցները երթով գնում են դեպի Ազատության հրապարակ

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի մասնակիցները, Արդարադատության տան մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ:

Ցույցի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց և բողոքել ՀԷԿ-ի կառուցման դեմ:

«Դուրս եկեք, դուրս եկեք», – վանկարկում են ցուցարարները:

«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները, ովքեր Հանրապետության հրապարակից բողոք-երթ են սկսել ժամը 16:00-ին, փակել էին Արդարադատության տան հարակից տարածքը: Դրանից հետո նրանք շարժվել են դեպի Ազատության հրապարակ: