«Նամախվան ՀԷԿ»-ի պատասխանատվությունը դրվում է Գիորգի Գախարիայի վրա, ով գաղտնի պայմանավորվել է ընկերության հետ և արդյունքում ստացանք մեծ լարվածություն. Մամուկա Խազարաձե
«Նամախվան ՀԷԿ»-ի պատասխանատվությունը դրվում է Գիորգի Գախարիայի վրա, ով գաղտնի պայմանավորվել է ընկերության հետ և արդյունքում ստացանք մեծ լարվածություն. Մամուկա Խազարաձե

«Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ, երկիրը, որն ունի մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ, անպայման պետք է օգտագործի երկրի տնտեսության ամրապնդման և զարգացման համար, սակայն էներգետիկ քաղաքականության ոլորտում իշխանությունների վարած մեթոդներն ու քաղաքականությունը ենթարկվում են քննադատության:

Խազարաձեի հայտարարությամբ, «Նամախվան ՀԷԿ»-ի պատասխանատվությունը դրվում է նախկին վարչապետ, Գիորգի Գախարիայի վրա, ով մի քանի հեկտար հող է հանձնել ընկերություններից մեկին, առանց բնակչության հետ հաղորդակցելու:

«Դա նախկին վարչապետ` Գիորգի Գախարիայի պատասխանատվությունն է, որը գաղտնի պայմանավորվել է ընկերության հետ և արդյունքում մենք ստացանք լարվածություն: Մեր քաղաքացիներին մնում է միայն ընդդիմանալ այս գործընթացին», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

Ըստ Խազարաձեի, կան շատ հարցեր, որոնց պետք է պատասխաններ տրվեն:

«Ես առաջին անգամ եմ մեկնաբանում «Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ, քանի որ Ռիոնի կիրճի պահակները հանրահավաքում ասացին, որ չեն ցանկանում ներքաշել քաղաքական կուսակցություններին, ինչը, կարծում եմ, սխալ է: Այս հարցը ազդում է բոլորի վրա: Այստեղ խախտվում են սովորական մարդկանց իրավունքները և նրանց պաշտպանելու համար մենք կշարունակենք ուսումնասիրել այս փաստերը:

Երկիրը ներդրումների կարիք ունի: Վրաստանը, որն ունի այդքան շատ ջրային ռեսուրսներ, պետք է օգտագործի երկրի հզորության և մեր տնտեսության զարգացման համար: Բայց մեթոդները, էներգետիկ քաղաքականության ուղղությամբ իշխանությունների վարած քաղաքականությունը, ենթակա են քննադատության:

Հիշենք Պանկիսիի դեպքերը, երբ նրանք ցանկանում էին ուժով հիդրոէլեկտրակայան կառուցել: Հիշենք Ծաբլանա գյուղը, Աջարիա ՀԷԿ-ը, որտեղ թունել էր կառուցվել ոչ ճիշտ և խորհրդային չափանիշներով, ինչը հանգեցրեց այս ամբողջ գյուղի կարմիր գոտի հռչակմանը: Այսօր 250 ընտանիք, տարհանվել են այնտեղից և Ծաբլանան վերածվել է սողանքային վտանգավոր գոտի:

Ի՞նչ է կատարվում «Նամախվան ՀԷԿ»-ի հետ: Սա այն կառավարությունն է, որը սկսել է այս նախագիծը 121 լարիով, լուռ, ուղղակի վաճառքի միջոցով, առանց որևէ նախնական քննարկման և միջազգային չափանիշների: Նա հաշվի չի առել բնակչության կարծիքը, լավ չի բացատրել, չի պատասխանել բոլոր հարցերին, չի գնացել երկխոսության ու այդքան մեծ տարածք վաճառել 121 լարիով: Սա այն կառավարությունն է, որը դադարեցրել է Անակլիա նավահանգստի շինարարությունը: Սա նախկին վարչապետ, Գիորգի Գախարիայի պատասխանատվությունն է, ով այս գործարքն իրականացրեց գաղտնի և արդյունքում մենք ստացանք լարվածություն: Մեր քաղաքացիներին մնում է միայն  ընդդիմանալ այս գործընթացին:

Բազմաթիվ հարցեր կան, որոնց պետք է պատասխանել, բայց այս կառավարությունը ոչ մեկի հետ չի խոսում, այս կառավարությունը մենաշնորհված է: Ես կտրականապես դեմ եմ ցանկացած ներդրողի՝ լինի դա ծագումով թուրք, թայվանցի, չինացի, ամերիկացի, թե եվրոպացի, եթե նա այնտեղ չի հետևի մեր երկրի չափանիշներին և շահերին», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն, որի մեկնաբանությունը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը: