«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները հավաքված են Գումաթիում, երկաթե արգելապատնեշների մոտ
«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները հավաքված են Գումաթիում, երկաթե արգելապատնեշների մոտ

«Նամախվա ՀԷԿ»-ի հակառակորդները հավաքված են Գումաթի գյուղի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշների մոտ:

«Հանուն Ռիոնի կիրճի փրկության» շարժման անդամներն ասում են, որ այսօր, ժամը 19:00-ին տեղի կունենա հերթական հանդիպումը աջակիցների հետ, որտեղ նրանք կխոսեն բողոքի ծրագրերի ու ձևերի մասին: Օրվա վերջում կրկին նախատեսվում է աղմուկի ցույցը:

Վառլամ Գոլեթիանիի խոսքով, երկուշաբթի օրը Քութայիսիում երթ է նախատեսվում՝ Գումաթիից դեպի «Էնկա»-ի գրասենյակ: «Հանուն Ռիոնի կիրճի փրկության» շարժման առաջնորդի հայտարարությամբ, իրենք խորհրդանշորեն կփորձեն արգելափակել «Էնկա»-ի գրասենյակը և կրկին ընկերությունից կպահանջեն դուրս գալ Ռիոնի կիրճից:

Վառլամ Գոլեթիանին հայտարարում է, որ այս պահին ցուցարարները արգելափակել են Ռիոնի կիրճ տանող վեց ճանապարհներ և թույլ չեն տալիս «Էնկա»-ի շինարարական տեխնիկային տեղաշարժվել: