Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ36-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, նշված հատվածում այլ տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: