Նաքերալայի լեռնանցքում ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
«Մաքրման աշխատանքների արդյունքում, միջպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա) – Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմոբիլային ճանապարհի 39-62 կմ. հատվածում (Նաքերալայի լեռնանցք), ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է», – ասված է հայտարարության մեջ: