Նակերալա լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունտա-Շխմերի-Զուդալի ճանապարհին տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է
Նակերալա լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունտա-Շխմերի-Զուդալի ճանապարհին տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է

Ներքապետական նշանակության Քութայիսի (Մոցամետա) – Տկիբուլի – Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-ից կմ72 հատվածում (Նակերալա լեռնանցք) ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին նշված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության՝ սահմանափակման պատճառը ձնահյուսի վտանգն է։

Բացի այդ, վատ եղանակային պայմանների (ուժգին ձյուն, բուք) պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է նաև երթևեկությունը Սաչխերե (Սարեկի) – Ուզունթա – Շքմերի – Զուդալի ավտոճանապարհին։