Նահանգապետը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը համեմատել է Հիրոսիմայի և Նագասակիի պայթյունին
Բեյրութում պայթյունի հավանաբար պատճառներից մեկը, «Ալ-Հադաթ» հեռուստատեսությունը անվանում է իսրաելական հրթիռային հարձակումը: Հեռուստաընկերությունը չի բացառում, որ մայրաքաղաքի նավահանգստի տարածքում Իսրաելի ռազմաօդային ուժերը հարձակվել են՝ «Հեզբոլլահ» ծայրահեղական շարժման զենքի պահեստի վրա:
«Ալ Մայադեն» հեռուստաընկերության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել հրավառության պահեստում:
Բեյրութի նահանգապետը կատարվածը համեմատել է՝ Հիրոսիմայի և Նագասակիի պայթյունների հետ:
Հաղորդվում է, որ կապը կտրվել է հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հետ: Լիբանանում ինտերնետը դանդաղ է աշխատում:
Լիբանանի կարմիր խաչի հասարակության տեղեկացմամբ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերից տասնյակ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ:
«Reuters»-ը հայտնում է 10 զոհվածների մասին:
տարածված լրատվությամբ, փլատակների տակ են մնացել տասնյակ քաղաքացիներ:
Լիբանանի առողջապահության նախարարն ասում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիներ:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունը տեղի է ունեցել քիչ առաջ: