Նա հաղթեց, քանի որ ընտրությունները կեղծվել են. Դոնալդ Թրամփ
Նա հաղթեց, քանի որ ընտրությունները կեղծվել են,- այս մասին Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերի էջում:
«Ոչ մի դիտորդի թույլ չեն տվել մասնակցել: Ձայներն ամփոփել է «Դոմինիոն» մասնավոր արմատական ձախակողմյան ընկերությունը, որը վատ հեղինակություն ու վատ սարքավորումներ ունի: Կեղծ ու լուռ լրատվամիջոցներ ու շատ ավելին»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Միջազգային լրատվամիջոցների կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը ընտրական կոլեգիայում ստացել է 306 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ՝ 232 ձայն: