Մուխրովանիում ավարտվել է դիպուկահարների միջազգային դասընթացը
Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունն անցկացրել է դիպուկահարների միջազգային դասընթաց։ Վրաստանի, Ռումինիայի և Լեհաստանի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստել են վրացի հրահանգիչները։
Երկու շաբաթվա ընթացքում դասընթացի մասնակիցները բարդ ռելիեֆի պայմաններում տարբեր հեռավորություններից իրականացրել են հրաձգային վարժություններ և կատարելագործել հեռահար հրաձգության հմտությունները: Վարժանքների եզրափակիչ մասն անցկացվել է Մուխրովանիի զորավարժարանում, որտեղ նրանք դիպուկահար հրացաններով կրակ են բացել տարբեր հեռավորությունների վրա։
Դիպուկահարների միջազգային դասընթացի ավարտական արարողությունը տեղի է ունեցել Մուխրովանիում՝ մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ գործողությունների հրամանատարության բազայում։
Միջոցառմանը ներկա են եղել Պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Ղլատեիշվիլին, հրամանատարության ներկայացուցիչները և ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) պաշտոնատար անձինք:
Շրջանավարտներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր և կրծքանշաններ:
Դիպուկահարների դպրոցի միջազգային դասընթացի նպատակն է գործընկեր երկրների հետ համագործակցության խորացումը, փոխգործունակության մակարդակի բարձրացումը և միջազգային փորձի փոխանակումը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։