Մունդիալից հետո Զիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը. Իսպանական մամուլ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քննարկում է Ֆրանսիայի հավաքականում աշխատելու տարբերակը: Ինչպես գրում է իսպանական «Էլ Կոնփիդենսիալ» (El Confidencial) հրատարակչությունը, մասնագետը գիտի Ֆրանսիայի ֆուտբոլի դաշնության կողմից հետաքրքրության մասին:
45 ամյա ֆրանսիացի մարզիչը, հնարավոր է ազգային թիմ անցնի սեզոնի ավարտից հետո: Զիդանին դուր է գալիս «Ռեալ»-ում աշխատելը, սակայն գտնում է, որ նրա մարզչական կարիերան այս ակումբում մոտենում է իր ավարտին:
Մադրիդի Ռեալին, որը ներքին առաջնությունում գտնվում է երրորդ տեղում, մայիսի 26-ին սպասում է չեմպիոնների գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ նա հանդիպելու է անգլիական Լիվերպուլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan