Մտածում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված համակարգը ձեռնհաս լինի ՈՒկրաինայի բոլոր քաղաքացիների համար. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված կարգով ստանալը հնարավոր է մոտ ապագայում ձեռնհաս լինի ՈՒկրաինայի ցանկացած քաղաքացու համար:

Ռուսական մամուլի լրատվությամբ, այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանում պաշտոնական այցի ժամանակ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք մեր քաղաքացիություն ստանալու հնարավորություն չենք տալիս միայն Լուգանսկի և Դոնեցկի բնակիչներին, մտածում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված համակարգը ձեռնհաս լինի ՈՒկրաինայի բոլոր քաղաքացիների համար»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների համար ռուսական անձնագրեր ստանալու կարգը պարզեցնելու մասին կարգադրությունը: