Մսուր-մանկապարտեզների սպասարկող անձնակազմի համար պարտադիր է դառնում կարմրուկի դեմ վակցինացումը
Մսուր-մանկապարտեզների սպասարկող անձնակազմի համար պարտադիր է դառնում կարմրուկի դեմ վակցինացումը

Թբիլիսիի Մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալությունը բնակչությունում կարմրուկի մասսայական տարածման կանխարգելման նպատակով սկսում է կոնկրետ միջոցառումների իրականացում,- այս մասին նշված է Մանկապարտեզների կառավարման գործակալությունում:

Ինչպես նշված է գործակալության հայտարարությունում, Վրաստանի կառավարության որոշման համաձայն, ըստ որի տեղի ինքնակառավարումներին հանձնարարվել է իրենց տարածքում, այս տեսանկյունից անել հսկողության մեխանիզմի հզորացման համար անհրաժեշտ կոնկրետ քայլեր, գործակալության տնօրենի հրամանը հրատարակվել է այսօր, որով այսուհետ կառաջնորդվեն մսուր-մանկապարտեզների վարչությունները:

«Չնայած պատվաստման կարգավիճակի, մեկ ամսվա ընթացքում պարտադիր է դառնում աշխատող անձանց վակցինացումը կարմրուկ պարունակող վակցինայով, իսկ հրամանի հրատարակումից երկու ամսվա ընթացքում, բաժանորդների չպատվաստման դեպքում, քննարկվում է նրա կարգավիճակի կասեցման հարցը:

Կարմրուկի համաճարակի դեմ անցկացվելիք միջոցառումների մասին տեղեկությունը արդեն փոխանցվել է Թբիլիսիի բոլոր հանրային մսուր-մանկապարտեզներին»,- նշված է Մանկապարտեզների կառավարման գործակալության հայտարարությունում: