Մշտապես Վրաստանի կողքին ենք. Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդա
Մշտապես Վրաստանի կողքին ենք,- այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպմանը:
Լեհաստանի նախագահը աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում անկախության օրվա ազգային տոնի կապակցությամբ:
Կողմերը քննարկել են ռուսական ագրեսիայի, տարածաշրջանային անվտանգության և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների և Վրաստանի գործընկեր երկրների հետ համակարգված գործողությունների հարցերը:
«Վրաստանը գնահատում է Լեհաստանում կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության , տարածքային ամբողջականության, եվրոպական և եվրատանտյան ինտեգրման ննկատմամբ»,- նշել է Գիորգի Մարգվելաշվիլին: