Անդժեյ Դուդա. Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին իմ կարևոր ուղերձն այն է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դուռը պետք է բաց լինի
Անդժեյ Դուդա. Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին իմ կարևոր ուղերձն այն է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դուռը պետք է բաց լինի

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին իմ կարևոր ուղերձն այն է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դուռը պետք է բաց լինի, – ասաց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անդժեյ Դուդան՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ անցկացված մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, Լեհաստանը եվրոպական ինտեգրման ճանապարհին կարևոր գործընթացների միջով է անցել, ինչը հեշտ չէր, բայց արժեր:

Անդժեյ Դուդան կոչ է անում Վրաստանին շարունակել բարեփոխումների ուղղությամբ ջանքերը:

«Մենք խոսեցինք նաև վրացական հասարակության համար ամենակարևոր հարցերից մեկի՝ Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու մասին: Վրաստանը քայլեր է ձեռնարկել անդամակցության ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք այս ուղին ավելի պարզ և հստակ դարձնել: Վրաստանը վերջին տարիներին հստակ ցույց է տվել, որ իր գոյությունը, նրա ներգրավումը միջազգային առաքելություններում, թեկուզ Աֆղանստանում, ՆԱՏՕ-ի զորքերի հետ կատարել են առաջադրանքը, ինչի համար շնորհակալ ենք: Սա իմ կարևոր կոչն է՝ ուղղված Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարներին, որ դեպի ՆԱՏՕ, ԵՄ դուռը միանշանակ պետք է բաց լինի:

Մենք կարևոր գործընթացների միջով անցանք, Լեհաստանում դա հեշտ չէր, բայց համարձակորեն կարող եմ ասել, որ ամեն քայլ արժեր: Ես վրաց հասարակությանը կոչ եմ անում շարունակել ջանքերն այս ուղղությամբ, շարունակել բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Լեհաստանը կշարունակի մնալ Վրաստանի բարեկամը, ինչը կօգնի նրա եվրաատլանտյան նկրտումների իրականացմանը», – ասաց Անդժեյ Դուդան: