Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն հանդիպել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Այս մասին հաղորդում է Մշակույթի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում մշակույթի ոլորտում առկա իրավիճակը և մարտահրավերները։
«Ուշադրությունը կենտրոնացվել է Մշակույթի նախարարության և ժողովրդական պաշտպանի միջև համագործակցության կարևորության վրա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ժողովրդական պաշտպանին մշակութային հարցերով հետաքրքրվածության համար», – հաղորդում է Մշակույթի նախարարությունը։