Մոտակա օրերին Վրաստանում պահպանվելու են անկայուն եղանակներ:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, հունվարի 15-ից Սև ծովի հյուսիս-արևմտյան մասից սկսվելու է սառը օդային մասաների ներթափանցք:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է օդերևույթաբան Թամար Գուլեդանին, արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում կրկին լինելու է անձրևոտ եղանակ, իսկ բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը լինելու է 3-8 աստիճան:
Նրա խոսքերով արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը լինելու է 2-7 աստիճան, ինչպես նաև սպասվում են փոքր քանակությամբ տեղումներ:
Այսօր անձրև է սպասվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում:
Հեղինակ -
Edgar Barsegyan