Մոտակա օրերին Վրաստանում պահպանվելու են անկայուն եղանակներ
Մոտակա օրերին Վրաստանում պահպանվելու են անկայուն եղանակներ

Մոտակա օրերին Վրաստանում պահպանվելու են անկայուն եղանակներ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, հունվարի 15-ից Սև ծովի հյուսիս-արևմտյան մասից սկսվելու է սառը օդային մասաների ներթափանցք:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է օդերևույթաբան Թամար Գուլեդանին, արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում կրկին լինելու է անձրևոտ եղանակ, իսկ բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը լինելու է 3-8 աստիճան:

Նրա խոսքերով արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը լինելու է  2-7 աստիճան, ինչպես նաև սպասվում են փոքր քանակությամբ տեղումներ:

Այսօր անձրև է սպասվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում: