Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամկետների վերաբերյալ ընթանում են խորհրդակցություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մամլո ասուլիսին:
«Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ՝ Մինսկի խմբի շրջանակներում, շարունակում է միջնորդի ակտիվ ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը:
Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, այդ թվում մեր կողմից առաջարկվում է Մոսկվան՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համար հանդիպում անցկացելու համար, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Կողմերի հետ վարում ենք խորհրդակցություններ այս ձևաչափի բանակցություններ սկսելու հնարավոր ժամկետների վերաբերյալ»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
Բացի այդ, Զախարովայի խոսքով, հոկտեմբերի 11-13-ը կայանալու է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան, երբ նա Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է տարածաշրջանային անվտանգության հարցը: