Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շենքերից մեկում, որի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել Իլովայսկայա փողոցում, գույքային վեճի հետևանքով։ Վեճի բռնված տղամարդկանցից մեկը կրակ է բացել մյուսի վրա։
Իրավապահ մարմիններում աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ֆաբրիկայի տարածքում։ Տղամարդը նաև մի քանի մարդու է պատանդ վերցրել։ Ոստիկանները շրջափակել են տարածքը և փորձում են կապ հաստատել նրա հետ։