Մոնտենեգրոն լինելու է Եվրամիության անդամ
Մոնտենեգրոն լինելու է Եվրամիության անդամ

Մոնտենեգրոն լինելու է Եվրամիության հաջորդ անդամ երկիրը: Այս հայտարարությունը արել է Մոնտենեգրոյի նախագահ, Միլո Ջուկանովիչը երդմնակալության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Ցետինեյում:

Մոնտենեգրոյի իշխող կուսակցության լիդերը երդում է տվել խորհրդարանի անդամների առջև:

Խոսքով ելույթ ունենալու ժամանակ Ջուկանովիչը հայտարարել է, որ Մոնտենեգրոն արևմտյան Բալկանների ամենազարգացած երկիրն է և Եվրամիության հաջորդ անդամը լինելու է հենց Մոնտենեգրոն: Նույն ժամանակ պետության ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին:

Ինչպես ասված է փետրվարի 6-ի Եվրահանձնաժողովի հայտարարությունում, Մոնտենեգրոն հնարավորություն ունի մինչև 2025 թվականը դառնալ Եվրամիության անդամ:

Մոնտենեգրոյում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 15-ին: Միլո Ջուկանովիչի օգտին քվեարկել է բնակչության 63 տոկոսից ավելին: