Մոնտենեգրոյում պետական հեղաշրջման մեջ մեղադրվող անձը ապաստան է ստացել ՌԴ-ում

13:20, 01.11.2017

Մոնտենեգրոյում պետական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող անձը քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում:

Լրատվությունն այս մասին տարածել է Pobjeda հրատարակչությունը, հենվելով Մոնտենեգրոյի արդարադատության նախարարությանը:

Տարածված լրատվությամբ, Անանիե Նիկիչին քաղաքական ապաստան տրամադրելու որոշման մասին, Մոնտենեգրոյի իշխանություններին տեղեկացրել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, Մոնտենեգրոյում պետական հեղաշրջման փորձը իրականացվել էր 2016 թվականին, որից հետո Նիկիչը գտնվում էր հետախուզման մեջ:

Նմանատիպ